ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀԱԵ-ն և Կաթողիկոսը պետք է Հ1-ով պատասխանեն Պետրոսի կեղծարար հյուրին, իսկ եթեր չտալու դեպքում դատի տալ Հ1-ին

ՀԱԵ-ն և Կաթողիկոսը պետք է Հ1-ով պատասխանեն Պետրոսի կեղծարար հյուրին, իսկ եթեր չտալու դեպքում դատի տալ Հ1-ին
29.06.2025 | 12:43

Փաստորեն, նույնիսկ սորոսականներն են հերքում երեկ Հ1-ով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և կաթողիկոսի մասին կեղծիքներ, ստեր և զրպարտություններ տարածող երկու անգամ կարգալույծ արված կեղծարարի զառանցանքները, որին հյուրընկալել էր Նիկոլի Պետորսը՝ նույն Նիկոլի կողմից Նատաշկա անվանվածը;

Պետրո՛ս, փաստորեն մեր գումարներով աշխատավարձ ես ստանում ու հյուր ես կանչում ինչ-որ կենդանու ու Հ1-ով տարածեում դրա ապուշությունները;

Պետրո՛ս, պարտավոր ես ՀԱԵ-ից մեկին հրավիրել, ով կետ առ կետ կհերքի հյուրիդ անասուն զառանցանքները: Իսկ եթե չանես, ապա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Վեհափառը քեզ ու Հ1-իդ պետք է դատի տան՝ լրագրողական էթիկան խախտելու՝ երկրորդ կողմին եթեր չտալու, ինչպես նաև ՀԱԵ-ին և կաթողիկոսին զրպարտելու և վիրավորելու համար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Սկզբնաղբյուրը՝

https://fip.am/42698.

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ